«Ազատություն». Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Ինչպես ասել ենք, սա խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ», – հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։