Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի թիվ 39 շենքի 5-րդ հարկում պայթյունի ձայն է լսվել։
Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հինգերորդ հարկի թիվ 35 բնակարանում է տեղի ունեցել պայթյունը, ինչից հետո 60-65 տարեկան տղամարդը վնասվածքներ է ստացել, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում, և հնարավոր է՝ տեղափոխեն հիվանդանոց։
Տեղում պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են բնակարանի 3 միջանկյալ պատերը և պատշգամբը, ինչպես նաև թիվ 34 և թիվ 36 բնակարանների պատուհանների ապակիները։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև պարզվում է վիրավորի և վնասված բնակարանների սեփականատերերի ինքնությունը։
Կարդացեք նաև