Լրահոս
Օրվա լրահոսը

Ականջիդ հետեւը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ. Բագրատ Սրբազանը՝ Ալիեւին

Հուլիս 22,2024 23:23

Բագրատ սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ադրբեջանից հնչող վերջին հայտարարություններին:

«Հայաստանից լուռ են սովորության համաձայն, ծպտուն չկա, գոյություն չունեն: Իսկ ինչ հայտարարություններ են Ադրբեջանից գալիս վերջին օրերին: Խոսել են ադրբեջանցիների ոչ միայն վերադարձի, այլեւ երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունը ապահովելու մասին: Խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, ՀՀ սահմանադրության կետը փոխելու մասին:

Անկախ նրանից՝ ինչպես ու ինչ է խոսել Ադրբեջանի նախագահը, մեր էստեղի գործիչները լծված են այդ քարոզչությունն արդարացնելուն: Այսինքն՝ դավաճանությունը ներսից է, դրսից չէ: Դրսից ամեն բան կարող են ասել, ուրիշ հարց է, թե ում ասում են, նա առաջին պարտականությունն ունի արձագանքելու: Բայց, բնականաբար, լուռ է:

Կամ Սահմանադրական հանձնախումբ կա ինչ-որ: Որպես պատճառաբանություն փորձում են ասել, թե փոփոխության ներքին պահանջ կա, այլ ոչ թե, որ  հրահանգ է եկել դրսից՝ թշնամուց: Ներքին պահանջը մենք կձեւակերպենք՝ որն է, բայց դուք մի լծվեք նրանց գործին»:

Վերջում Բագրատ Սրբազանը դիմեց Ադրբեջանի նախագահին. «Հստակ ասում եմ Ադրբեջանի նախագահին, նրա բոլոր գործիքներին, քանի ՀՀ –ում հայ ժողովուրդը՝ հայրենատեր ժողովուրդը, ապրում ու պայքարում է, ականջիդ հետեւը կտեսնես, ադրբեջանցի չես տեսնի այստեղ: Ուղերձս ուղիղ Հեյդարի որդի՝ Իլհամին է ուղղված ու իր կողքին գտնվող բոլոր գույնի ու տեսակի մարկանց, որոնք այդպես մտածում են»:

Նա անպատվություն համարեց, որ այդ հայտարարություններին իրենք են ստիպված պատասխանում, ըստ նրա՝ նշանակում է կառավարություն չունենք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031