«Ես խորին համոզմունք ունեմ, որ եթե օրերից մի օր Փաշինյանը որոշի հայրենիքի հանձնման գործընթացը դնել հանրաքվեի, ինչպես պահանջում է օրենքը, եթե պետական սահման է փոխվում, իրենք փորձելու են տանել այն թելը, թե այ հիշում եք Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ԵՄ անդամակցության հանրաքվե պետք է անենք: Այ սա այդ հանրաքվեն է»,- այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա համոզմամբ, իշխանությունները հիմա նախապատրաստական հերթական հնարքն են կիրառում, որ փորձեն մեր քաղաքացիներին մոլորեցնել, խաբել, թե այն հանրաքվեն, որով հանձնվելու են մեր հողերը, կապ ունի ԵՄ անդամակցության հետ:
Անդրադարձավ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը՝ թե խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է ծանր փոխզիջումներ:
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը նկատեց, որ նրանց հռետորաբանությունը նույնն է եղել վերջին տարիներին, նման լեզվամտածողության հայտարարություններ բազմիցս են եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ