Էրեբունի վարչական շրջանից Aravot.am-ին հայտնեցին, որ «Թոխմախ գյոլի» տարածքում ՌԴ քաղաքացիների ու ՀՀ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպում վարչական շրջանի ներկայացուցիչներ, աշխատակիցներ չեն եղել:
Հիշեցնենք, որ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ՌԴ մի քաղաքացի հորդորում է մարդկային վերաբերմունք դրսեւորել իր հետ խոսելիս ու ոչ թե սպառնալ իրեն լիճը գցել: ՌԴ քաղաքացուն, ինչ-որ անհայտ անձինք, որոնք չեն ներկայացել, դիտողություն են արել լճում ձկնորսություն անելու համար, սպառնացել՝ եթե շարունակի ձկնորսությունը թիկնապահները կգան իրեն լիճը կնետեն:
Էրեբունի վարչական շրջանից մեզ փոխանցեցին, որ նշված տարածքը վարձակալության է հանձնված ու ՌԴ քաղաքացու հետ միջադեպ ունեցած անձինք, ամենայն հավանականությամբ, վարձակալներն են կամ նրանց աշխատակիցները:
Կարդացեք նաև
Վարչական շրջանից նաեւ խոստացան, որ վարչական շրջանի ղեկավարը միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո մեզ հետ կապ կհաստատի ու կատարվածի մասին մեկնաբանություն կտա:
Իսկ թե ով է նշված տարածքի վարձակալը, վարչական շրջանից մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն հայտնել: