Սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ Գայ բնակավայրում ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին:
Այցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արաքս համայնքում բնակվող ընտանիքների առաջնային կարիքները, առկա հիմնախնդիրները և սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը դեսպան Էնդրյու Թըրներին շնորհավորեց Հայաստանում դիվանագիտական ծառայության առիթով, շնորհակալություն հայտնեց մարզ այցի համար՝ վստահեցնելով, որ մարզը պատրաստ է համատեղ արդյունավետ աշխատանքի՝ ի նպաստ երկու երկրների կապերի էլ ավելի ամրապնդման:
Կարդացեք նաև
Դեսպանի և համայնքի ղեկավարի հետ քննարկվեցինք աշխատանքային այլ հարցեր ևս:
Արմավիրի մարզպետի աշխատակազմ