Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ռուս պատգամավորի՝ թուրքական սերիալները կատարյալ աղբ են. Ermenihaber.am

Հուլիս 22,2024 20:40

Ռուսաստանի Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել արգելել թուրքական հեռուստասերիալների ցուցադրումը Ռուսաստանում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական ռադիոյի հաղորդումներից մեկի ժամանակ։

Նրա խոսքերով, թուրքական հեռուստասերիալների նախագծերում սյուժեները նպաստում են, որ ռուս կանայք չամուսնանան ռուս տղամարդկանց հետ։

Ըստ պատգամավորի՝ թուրքական հեռուստասերիալները «կատարյալ աղբ են»։

Պատգամավորը նշել է, որ ռուս հեռուստադիտողը «հավանում է մի հեքիաթ, որը իրականությանը չի համապատասխանում»։ Նրա համոզմամբ, սերիալները նաև նպաստում են ընտանեկան բռնությանը, ինչպես նաև  ներընտանեկան մի շարք խնդիրների առաջացմանը։

«Այդ բոլոր թուրք սրտակերները, քաբաբ վաճառողները  որոնք հանկարծ որոշեցին, որ իրենք լավ դերասաններ են, իսկական ծաղրածուներ են։ Թուրքիայում ոչ մի խելացի դերասան չկա, նրանք բոլորը բացարձակապես անտաղանդ, էժանագին խաբեբաներ են։ Մերոնք սիրում են հեքիաթ, որը իրականությանը չի համապատասխանում։ Թող ցույց տան իրական պատկերը,  թե ինչպես են թուրք տղամարդիկ բռնություն կիրառում կանանց և երեխաների նկատմամբ»,- նշել է պատգամավորը։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031