Լրահոս
Օրվա լրահոսը

5 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիս 22,2024 16:41

Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը,  «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝  գովասանագրի։ Թիմային հաշվարկում ՀՀ թիմը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը («Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գրիգոր Քերոբյանը («Վորլդքվանտ» ՍՊԸ)։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031