Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար». Մխիթար Հայրապետյան

Հուլիս 22,2024 16:10

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ այցելել է հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին։ Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում  ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ բանակցությունների, ժամանցային միջոցառումների և ոչ միայն:

Բացման խոսքով հանդես գալով՝ նախարարը կարևորել է ստարտափների մշակույթը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տեխնոլոգիական աշխարհի համար։ Մխիթար Հայրապետյանն ընգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ձգտում է զարգացնել այդ մշակույթը՝ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը դիտարկելով որպես մեր տնտեսության շարժիչ ուժ։

Նախարարն իր ելույթում ներկաներին՝ ստարտափ համայնքի ներկայացուցիչներին, արտերկրից ժամանած ձեռներեցներին, հյուրերին  ներկայացրել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է նոր գործիքակազմ առաջարկել տեխնոլոգիական համայնքին՝ թիրախային ներդրումների միջոցով զարգացնելու ստարտափ էկոհամակարգն ու խրախուսելու տեխնոլոգիական նոր ընկերությունների մուտքը Հայաստան:

«Ինձ համար իրականում դժվար է նոր բառեր գտնել՝ ընդգծելու ստարտափային մշակույթի կարևորությունը ոչ միայն Հայաստանի, այլև տեխնոլոգիական աշխարհի համար։ Մեզ հայտնի է, որ հայաստանյան բազմաթիվ խոշոր ընկերություններ ներկայացված են եղել այստեղ՝ «Սևան ստարտափ սամիթ»-ին, և ես դա ասում եմ մեծ հպարտությամբ։ Այս առումով, ուզում եմ ասել, որ մեզ համար միջոցառումն ինչ֊որ իմաստով նորարար մտքի, նոր գաղափարների, տեխնոլոգիական նորանոր լուծումների ծննդավայրն է հանդիսանում»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը միջոցառման  մասնակիցներին մաղթել է հաջող և ոգեշնչող շաբաթ:

«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից: Սամիթին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: 2018 թվականից ի վեր սամիթը կազմակերպվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:

Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ նախարար Մխիթար Հայրապետյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ միջոցառման կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031