Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնակիչները գանգատվում են խմելու ջրի համից եւ հոտից. թեման բարձրաձայնվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստում

Հուլիս 22,2024 14:08

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում իրականացվել է 57 նմուշ խմելու ջրի լաբորատոր հետազոտություն, արդյունքում շեղումներ չեն արձագրվել, իսկ ռեկրեացիոն գոտիների հատվածներից նմուշառված 17 նմուշ ջրի լաբորատոր հետազոտության շեղումների վերաբերյալ գրությամբ տեղյակ է պահվել առողջապահական եւ տեսչական մարմնին: Այս մասին զեկուցվեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ: Նշվեց նաեւ, որ այդ ժամանակաշրջանում արձանագրվել է աղիքային վարակի 236 դեպք:

Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց խմելու ջրի լաբորատոր հետազոտության արդյունքներով, քանի որ, նրա խոսքով, այս սեզոնին որոշ վարչական շրջաններում ջրի պակասի պատճառով արտեզյան ջրերի որոշ քանակ են ավելացնում ընդհանուր ծավալի մեջ. «Երբ մենք ասում ենք՝ շեղումներ չեն արձանագրվել, արդյոք այդ դեպքերը նույնպես համարվում են ստանդարտի մեջ»:

Քաղաքապետին զեկուցվեց, որ ստացվում են ահազանգեր բնակիչների կողմից, կատարվում են լրացուցիչ նմուշառումներ, հատկապես բնակիչները գանգատվում են ջրի համից եւ հոտից, սակայն արտեզյան ջրերը համարվում են խմելու ենթակա:

«Բայց միանշանակ զգացողություն է առաջացնում, որ դրական փորձառություն չէ այդ ջուրը խմելը… Մեր հիմնական խնդիրներից մեկն է ջրի խնդիրը, եւ ինչ-որ մի փուլից արտեզյան ջրերի խառնուրդը պետք է վերացնենք»,- ասաց Ավինյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031