Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում ստորագրել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին

Հուլիս 22,2024 13:38

«Հույս ունեմ, որ մոտակա ընտրությունների ժամանակ վրաց ժողովուրդն իր կայուն ժողովրդավարական ուղուց չի շեղվի»,-այսօր Ժողովրդավարական ուժերի հարթակի հրավիրած հավաքում ասաց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ հարթակի նախաձեռնությունը նաեւ աջակցություն է համարում վրաց գործընկերներին։

Հիշեցնենք, Ժողովրդավարական ուժերի հարթակը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ստորագրահավաք է նախաձեռնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարթակի անդամ, «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի դիտարկմամբ, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը մեր երկրի նորագույն պատմության համար կարող է ճակատագրական լինել։ Նա համոզված է, որ այս նախաձեռնությունը ներքին եւ արտաքին սպառնալիքներին դիմադրելու կարողություն է տալու մեր երկրին։

«Այս նախաձեռնությամբ Հայաստանն իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում։ Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր կասկածում են, որ մեր ժողովուրդը դեմ է ՀԱՊԿ-ին, դեմ է ռուս-թուրքական տանդեմին»,- ասաց Արման Բաբաջանյանը։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ՝ անգամ Մոսկվայից, Բաքվից են խոսում հայ ժողովրդի անունից․ «Մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդը խոսի»։

Հավաքը տեղի էր ունենում Եվրոպայի հրապարակում․ Տիգրան Խզմալյանն առաջարկեց. «29 հազար եւ այլն քառակուսի կիլոմետր դարձնենք Եվրոպայի հրապարակը»։

«Հայաստանը Եվրոպա է․ Եվրոպան ոչ միայն ազատություն է, անկախություն, այլեւ անվտանգություն»,- ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ յուրաքանչյուր հայ կին կքվեարկի իր երեխաների անվտանգության համար։

Տիգրան Խզմալյանը նաեւ հայտարարեց՝ վստահ է, որ «ախոյանները հերթական հեղաշրջման փորձն են անելու աշնանը» եւ առաջարկում է, որ դրանից մի քայլ առաջ կանխել դա, թույլ չտալ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում, որ ինքն էլ ստորագրի ԵՄ-ի անդամակցության օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031