Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, թե այս պահին որ համայնքում՝ բակերի բարեկարգման ինչ աշխատանքներ են կատարվում:
«Կենտրոն վարչական շրջանում ամենաքիչ աշխատանքն է տարվել բակային տարածքների հիմնանորոգման առումով… Որակական առումով նայել ենք նախագծերը եւ պետք է մի քիչ տեմպ տանք: Սա գնումներին էլ է վերաբերվում, պետք է ճկուն գտնվել այս հարցերում, որպեսզի արդյունք ունենանք»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ հաճախ բնակիչներն ասում են՝ մի հիմնանորոգեք մեր բակը, թողեք ինչպես կա, թողեք հենց այդպես ավտոտնակներով մնա:
Տիգրան Ավինյանին, ի թիվս այլնի՝ նաեւ զեկուցեցին, որ, օրինակ, Դավթաշեն վարչական շրջանում 2024թ.-ի համար շների զբոսայգի է նախատեսված ունենալ, այժմ այդ այգու նախագիծը գնման փուլում է, եւ օգոստոսի 2-ին մրցույթի բացման օրն է: Քաղաքապետին նաեւ տեղեկացրին, որ Քանաքեռ-Զեյթունում եւս շները զբոսայգի կունենան:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ