Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել էր դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «… ծառերի փոխարինման…» ծրագրի շուրջ ստեղծված անընդունելի, շրջակա միջավայրին և երևանցիների կյանքին ուղղակիորեն վնասող իրավիճակի հետ կապված։
Ձեզ եմ ներկայացնում ՀՀ Վարչական դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը. «Արամ Թորոսյանի հայցադիմումը ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ առանց ՇՄԱԳ եզրակացության առկայության Երևան համայնքում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման (ծառերի հատման) գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ»։ Նախնական դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 04-ին։ Որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա ՉԷ…
Այսպիսով, 2024-ի աշնանը ոչ մի ծառ, նշված ծրագրի շրջանակում չի հատվի։ Կհանդիպենք դատարանում։
Կարդացեք նաև