Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին անդամակցության ստորագրահավաք է սկսում․ Հովսեփ Խուրշուդյան

Հուլիս 22,2024 13:11

Ժողովրդավարական ուժերի հարթակը նախաձեռնելու է ԵՄ-ին անդամակցության ստորագրահավաք․ այս մասին այսօր հայտարարեց հարթակի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հարթակի անդամ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հավելեց՝ ԵՄ-ին հայտ ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ COP 29-ից հետո ՀՀ սահմաններին հնարավոր է նորից խժդժություններ լինեն։ Ուստի իրենք որոշել են այս նախաձեռնությունը առաջ տանել՝ քանի որ, կարծում են, սա ՀՀ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված քայլ է։

Նա մանրամասնեց նախաձեռնությանը հետեւած գործընթացները՝ լսումներ խորհրդարանում, վարչապետի անդրադարձն այդ նախաձեռնությանը։ Ասաց, որ հանդիպում են ունեցել անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որն իրենց ասել է, թե համոզիչ փաստարկներ են ներկայացում եւ ինքը «Քաղաքացիական պայմանագրում» կքննարկի հարցը։ Բայց երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իրենց փոխանցել է, որ բերված փաստարկները համոզիչ չեն ու ՔՊ-ն նպատակահարմար չի գտնում այդ հարցին անդրադառնալ․ կանդրադառնան տարիներ հետո, այն ժամանակ, երբ ՀՀ-ն եվրոպական չափանիշներին համապատասխան կլինի։

Արամ Սարգսյանը հայտարարում է՝ Հայաստանը չի կարող եվրոպական չափանիշներին համապատասխանել, քանի դեռ Եվրոպա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031