Ս.թ. հուլիսի 19-ին դեսպան Հովհաննիսյանն ընդունել է Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեի ղեկավարած պատվիրակությանը:
Կողմերը քննարկել են Հայաստանի հետ առաջիկայում մշակութային փոխանակումների և համատեղ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը՝ Հայաստանի մասին իրազեկվածության բարձացմանը միտված շարունակական քայլերի համար և կարևորել Մինամիայձուի քաղաքային իշխանությունների հետ պարբերական հանդիպումները՝ ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու համար:
Ճապոնիայում ՀՀ դեսպանություն