ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահի համար ընտրապայքարից՝ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է իր ներկայիս պաշտոնավարումը կատարել:
«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ ես հրաժարվեմ և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունների կատարման վրա», – գրել է Բայդենը իր սոցիալական ցանցում հրապարակված նամակում:
Նա խոստացել է իր որոշման մասին ավելի շատ մանրամասներ հայտնել այս շաբաթվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձում, գրում է CBC-ը։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի