Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցները պետությանը չեն ծառայում, այլ ծառայում են նեռին. Բագրատ Սրբազան

Հուլիս 21,2024 18:07

«Ոստիկաններն ու ԱԱԾ աշխատակիցներն իրենք էլ են հասկանում, թե ինչ աղետի մեջ են, բայց ասում են՝ պետությանն ենք ծառայում։ Իրենք պետությանը չեն ծառայում, այլ ծառայում են նեռին, սատանային։ Իսկ նեռը սնվում է արյամբ, ատելությամբ, չարիքով ու ստով։ Մենք չպետք է իրեն թույլ տանք, որպեսզի վայելի այդ ցնծությունը»,- Գավառում իր համակիրների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Դառնալով «Սրբազան պայքարին» տրվող որակումներին՝ Բագրատ Սրբազանը հետեւյալը նշեց. «Մեր մասին ամեն ինչ ասում են` իբր հակապետական շարժում ենք, իբր  սնվում ենք ռուսներից, գործակալական ցանցերից, արևմտյան աղբյուրներից, սակայն իրենց մասին լռում են, որ սպանել են երկրի էությունն ու բովանդակությունը, իսկ մենք չենք հանդուրժում այդ ամենը»։

«Արցախի հետ պատահածը բացառապես այն իշխանության ու կառավարության պատասխանատվությունն է, որն այդ ժամին գտնվել է ղեկին, մնացած բոլորը հնարովի է։Եթե հաղթանակ լիներ Արցախում, վերագրվելու էր իշխանությանը, ասելու էին՝ մենք հաղթեցինք, հետևաբար պարտության մեջ ինչո՞ւ պետք է ուրիշները մեղավոր լինեն։ Արցախի հանձնումը ծրագրված էր, մարդն ասում է՝ 2018-ին պետք է ասեի, որ Արցախը մերը չէ»,- ասաց Սրբազան շարժման առաջնորդը։

Սրբազանը «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի մասին էլ խոսեց.  «Նա հայրենիք ունեցող, հավատքով, նվիրումով մարդ էր, պայքարի մարտիկ, հակառակ բոլոր ջանքերի, որոշեց մեկնել այս աշխարհից։ Եկեք մեր մեղավոր աղոթքներով նրան երկնքի արքայության խնդրանք ներկայացնենք, որպեսզի Աստված Հովհաննեսին լույսերի մեջ պահի»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031