«Մեր շարժումն իր բովանդակությամբ ու էությամբ չարիքի դեմ պայքար է՝ հանուն բարիքի։ Շարժումը միտված է նեռին հեռացնելուն, որը նստած է կառավարությունում։ Նա ուր գնացել է, աղետ է բերել»,- Նորատուսում ասաց Բագրատ Սրբազանը:
«Ամենամեծ աղետը Վարդենիսում իր պարն էր՝ զինվորների հետ, ինչից ընդամենը մի 20 օր հետո տղաները մոխրացան։ Տիկտոկում սեղանի վրա ջուր էր լցնում, որոշ ժամանակ հետո Ալավերդիում ու Տավուշում ջրհեղեղ եղավ։ Այդ մարդը կախարդ է ու նեռ։ Կախարդ, գուշակ, թուղթ ու գիր անող են այդ մարդիկ կանչում իրենց տուն»,-նշեց Սրբազանը։
Նորատուսից հետո նա ուղեւորվեց Գավառ քաղաք՝ հանդիպելու Գավառի քաղաքացիների հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ