«Այսօր մենք Կառավարություն չունենք, բոլոր խնդիրները ծագում են դրանից։ Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիեւն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել։ Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- Նորատուսում ասաց Բագրատ Սրբազանը:
Դառնալով իրենց մարտավարությանը՝ սրբազան հայրը նշեց, որ այն փոխվել է՝ մինչեւ սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: «Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես եւ մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,-ընդգծեց նա:
Բագրատ Սրբազանն ի թիվս այլնի՝ իր խոսքում անդրադարձավ նաեւ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին. «Ցավակցությունս եմ հայտնում ոստիկաններին։ Ըստ լուրերի՝ Գառնիում ու Աբովյանում քաղաքացիական անձինք կարողացել են մի տեղ ոստիկանապետին ծեծել, մյուսում՝ քարշ տալ փողոցում։ Իսկ ոստիկանները կարողանում են միայն խաղաղ ու քաղաքակիրթ մարդկանց վրա ուժ բանեցնել»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ