Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ Ադրբեջանի՝ համաձայնություն կա հայկական կողմի հետ, որ «փախստականները» վերադառնան այստեղ». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 21,2024 16:35

«Այսօր մենք Գեղարքունիքի մարզում ենք, որի ճակատագիրը նույնպես օդում կախված է։ Ադրբեջանում կազմում են ցուցակներ, որոնցում գրված են այն բնակավայրերի անունները, որտեղ պետք է «վերաբնակեցնեն» ադրբեջանցիներին։ Ըստ Ադրբեջանի՝ համաձայնություն կա հայկական կողմի հետ, որպեսզի «փախստականները» վերադառնան այստեղ»,- Նորատուսում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին։ Երբ ամիսներ, տարիներ շարունակ ասում էինք, որ թշնամին չի հրաժարվելու իր ծրագրերից ու գնալու է նոր տարածքներ, նոր բնակավայրեր զավթելու ճանապարհով, շատերը թերահավատորեն էին նայում, ոմանք էլ անջատել էին այդ ուղղությամբ բանականությունը եւ մտածում էին, որ ջայլամի քաղաքականություն վարելով կկարողանան թշնամուն հակահարված տալ»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031