Հուլիսի 21-ին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելեց Գեղարքունիքի մարզ։ Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սրբազան Հայրը նախ աղոթք հղեց առ Աստված, ապա հանդիպեց տեղի բնակիչների հետ:
Նրա հաջորդ կանգառը Գավառ քաղաքն է: Գավառի Բուլվարի այգում Բագրատ սրբազանը կհանդիպի քաղաքացիների հետ։
Կարդացեք նաև
«Մեր նպատակը չարիքի իշխանությունից ազատվելն է, ու ձեզ հետ միասին պետք է մեր ծրագրերն իրականացնենք։ Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ։ Հայրենիքի առջև պարտականություն ունեն բոլորը՝ գյուղացուց, շինականից սկսած, մինչև գիտնական»,- Նորատուսից ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ