Լրահոս
Օրվա լրահոսը

Պարբերաբար վերանայվում են Երևանի այգիների վարձակալության ժամկետներն ու վճարի չափը

Հուլիս 21,2024 12:40

Կանաչ գոտիների ավելացումը Երևանի հիմնական խնդիրներից է: Քաղաքի այգիների մի շարք հատվածներ դեռևս 1990-ականներից վարձակալությամբ են տրամադրվել տարբեր անհատների, որոնք ոչ միայն չեն խնամում և բարեկարգում տարածքները, այլև  բացակայում են երկրից:

Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարի չափը:

«Ոչ բարեխիղճ վարձակալների հետ, որոնք չեն կարողանում պատշաճ իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները, պետք է վերանայել պայմանագրերն ու դրանք լուծարել: Բոլոր վարձակալներն այդ մասին ծանուցվում են: Քաղաքը պատրաստ է վերադարձնել տարածքները, բարեկարգել և հանձնել բնակչությանը»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝ նշելով, որ, իհարկե, կան նաև բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք պատրաստ են, առանց շահ ակնկալելու իրենց ուժերով բարեկարգել քաղաքի կանաչ տարածքները:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031