ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւը սկանդալային տեղեկություններ է հրապարակել:
Ըստ նրա՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից 3 օր առաջ՝ սեպտեմբերի 16-ին, 17-ին Թուրքիայում հանդիպել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ ներկայացուցիչները:
Անանեւի խոսքով, Ռուսաստանը փորձել է կանխել հարձակումը, էսկալացիան, ինչին դեմ է եղել ԱՄՆ-ն:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի հարցին, թե ՀՀ իշխանությունները տեղյակ եղե՞լ են սպասվող էսկալացիայի, Ադրբեջանի գործողությունների մասին, ռուս դիվանագետը պատասխանեց՝ անկասկած:
Կարդացեք նաև
«ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին»,- ասաց դիվանագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էս մարդը,իր ասածը ապացոցող փաստեր ունի,թե հենց էնպես պետք է իրեն հավատանք?