Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
2024 թվականի հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կմեկնարկեն ամառային 33-րդ օլիմպիական խաղերը։
Ամենահեղինակավոր այս մարզական միջոցառմանը Հայաստանը ներկայացնող օլիմպիական հավաքականի թիմի կազմում ընդգրկված 15 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ՝ հունահռոմեական ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն։
Կարդացեք նաև
ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ՝ ծանրամարտ, գերծանր` 109կգ + քաշային կարգ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի առաջնության հաղթող։
ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ՝ բռնցքամարտ, գերծանր՝ 92կգ+ քաշային կարգ, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի բանակայինների առաջնության բրոնզե մրցանակակիր։
ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝ ծանրամարտ, 102 կգ քաշային կարգ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի առաջնության արծաթե մրցանակակիր։
ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆ՝ աթլետիկա, վազորդ, Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող, համաշխարհային ունիվերսիադայի մրցանակակիր։
Օգոստոսի 28-ից էլ Փարիզում անցկացվող ամառային պարալիմպիկ խաղերի պարածանրամարտի մրցումներում Հայաստանը կներկայացնի գյումրեցի 61 կգ քաշային կարգային մարզուհի՝ աշխարհի գավաթի առաջնության հաղթող ԳՐԵՏԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Հուսանք, որ Փարիզում շիրակցի մարզիկները հաջող մրցելույթներ կունենենան և հայրենիք կվերադառնան նվաճած մեդալներով։