Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սևագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում․ Անդրանիկ Թևանյան

Հուլիս 20,2024 15:48

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

2018-ի «թավիշը» նաև Հայաստանում բանկային ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս այդպես էր հայտարարվել:

Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում: Ասում էր, որ իրենք ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատելու են բանկային գերությունից (նաև՝ արագաչափերից ու տեսախցիկներից): Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:

Փաշինյանը նաև հակաօլիգարխիկ հայտարարություններ էր անում ու խոսում նրանց գերշահույթների մասին: Հիմա մենք ունենք «հեղափոխական» օլիգարխներ, իսկ գերշահույթները բազմապատկվել են:

Մեզանում բանկային ռեկետը հասել է աննախադեպ ծավալների: Տուժում են հպարտ քաղաքացիները, որոնց բաժին են հասել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկ գները և բանկերին փող մատակարարելու տհաճ պարտականությունները: Շահում են բանկերը, որոնք ամեն ինչից փող են «քերում»: Պատահական չէ, որ այս տարվա 6 ամսվա տվյալներով ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 172 միլիարդ դրամ կամ ավելի քան 443 միլիոն դոլար: 2023-ին բանկերի շահույթը նույն ժամանակահատվածում եղել 142 միլիարդ դրամ:

Այս տարվա 6 ամսվա բանկային ոլորտի շահույթը եթե համեմատենք հետպատերազմական Հայաստանի, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվածի հետ, ապա կտեսնենք, որ շահույթն աճել է ավելի քան 4 անգամ (2021-ի առաջին 6 ամսում բանկային ոլորտը 40,6 միլիարդ դրամի շահույթ է ստացել):

Փաստորեն ստացվում է, որ ինչքան ՀՀ-ի համար վատ է եղել, ինչքան փոքրացել են մեր տարածքները, ինչքան Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի հողերը, դրան զուգահեռ աճել է բանկային ոլորտի շահույթը:

Այստեղ տեղին է հիշել, թե ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սևագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում: Այդ պաշտոնյանի անունը Մհեր Գրիգորյանն է: Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում և սուսիկ-փուսիկ իր դահճական գործն է կատարում: Նա Նիկոլի հանձնարարությամբ Տավուշի տարածքները հանձնելու պայմանավորվածության եկավ:

Նրա ստվերային դերակատարմամբ է տեղի ունենում նաև բանկային ռեկետը: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր բացահայտ ու թաքնված «հերոսներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Անդրանիկ Թևանյան որ այս երկրի համար բացի վնասից ոչ մի օգուտ չի տվել որեւէ բարոյական իրավունք չունի խոսել Մհեր Գրիգորյանի մասին նման զրպարտիչ ձևով քանի որ Մհերը ներկայիս կառավարության միակ համակարգային մտածելակերպ ու կառավարման փորձ ունեցող մարդն է։ Նրան թիրախավորելը լրիվ այլ նպատակ ունի’ գործող կառավարությանը լրիվ պարալիզացնելու նպատակն է։ Առանց Մհեր Գրիգորյանի այս կառավարությունը կկործանվի։ Դա էլ հենց Թևանյանի թիրախն է։ Հետո հանգիստ երկիրը կնվիրի ռուսների տեղական սատրապներին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031