Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող խորհրդականը գաղտնազերծումներ է արել․ ըստ նրա՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ն դեմ է եղել․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 20,2024 12:51

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին:

Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները:

Նրա խոսքով, ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ն դեմ է եղել:
ՌԴ դիվանագետի հավաստմամբ, ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որևէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին:

Միանգամից նշեմ, որ Անանևի պնդումը, որ ՌԴ-ն փորձել է կանխել էսկալացիան, որևէ ձևով չի արդարացնում ՌԴ անկարողությունը` Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը չկասեցնելու կամ ավելի վաղ փուլում չկանգնեցնելու առումով:

Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանություններին, սրանք ամենաբարձր մակարդակով խոստովանել են, որ դեռ 2018-ին էին ցանկանում հանձնել Արցախը, այնպես որ, նրանց մասով ամեն ինչ վաղուց էր պարզ:
Առհասարակ, միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասով, որևէ լուրջ քայլ չձեռնարկեց Արցախի բլոկադան թույլ չտալու, Ադրբեջանին զսպելու, արցախահայերի բռնի տեղահանությունը կանխելու համար:

Հիմա բոլորը փորձում են արդարանալ, պատասխանատվությունը միմյանց դաշտ փոխանցել, տպավորություն ստեղծել, թե պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման կամ հումանիտար խնդիրների վերացման շուրջ, իսկ իրականում նրանց թույլտվության ու լուռ համաձայնության ներքո, Ադրբեջանը նախ 2020-ին լայնամասշտաբ գործողություններ ձեռնարկեց Արցախի դեմ, 2021-22-ին` արդեն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դիմեց, իսկ 2023-ին ուժի միջոցով ամբողջությամբ օկուպացրեց Արցախը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031