Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում