Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Դավթյանի, ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զ․ Նավասարդյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ Վանաձորում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորում հայտնի «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը գտնվում է «Խիմզավոդ» թաղամասի կարատեի մարզադպրոցի մոտ և իր վրա կրում է զենք։ Տեղում ոստիկանական ուժերը մեկնում են մարզադպրոց, որտեղ՝ Վարդանանց փողոց 12/14 հասցեի մոտ նկատում են նրան, ով, տեսնելով ոստիկաններին, փորձում է դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվում է կանխել նրա փախուստը, ու այդ ժամանակ նա սկսում է չենաթրկվել ոստիկանների օրինական պահանջին, ապա գոտկատեղից գետնին է գցում զենքի նմանվող առարկան։ Ոստիկանները, տեսնելով, որ նա շարունակում է չենթարկվել իրենց օրինական պահանջին, կիրառում են ֆիզիկական ուժ, ապա հատուկ հնարքներ և վնասազերծում են նրան, ապա ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Տարոնի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով բերման ենթարկվածը Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Փերիխանյանն է, ում եղբորը 2023 թվականի նոյեմբերի 28-ին ավտոմատով կրակել ու սպանել էին Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ։ Ավտոմեքենայի և եղբոր մարմնի վրա հայտնաբերվել էր կրակոցի բազմաթիվ հետքեր։ Պարզվել է, որ նշված ատրճանակի փամփշտատուփում եղել է 7,65 մմ տրամաչափի 6 հատ փամփուշտներ և ատրճանակի վրա առկա է եղել գրառում։Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում