Ընդամենը մի քանի օրից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Օպերայի համերգային կատարումը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը:
Տենոր Լիպարիտ Ավետիսյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ այս ստեղծագործության շուրջ ընկերներով են հավաքվել։ Իսկ Էդուարդ Թոփչյանը վստահեցնում է, որ բացառիկ արտիստական կազմ է հավաքվել։
«Կարծում եմ՝ մեծ իրադարձություն է լինելու օպերային երաժշտություն հասկացողների համար»,-ընդգծեց Էդուարդ Թոփչյանը։
Կարդացեք նաև
Օպերայի համերգի ժամանակ հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), բարիտոններ Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բոգդան Բաչուն (Մարչելլո) և բաս Եվգենի Ստավինսկին (Քոլեն):
Նշենք, որ համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ