Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատողներ, եթե փողոցում Դավիթ Սարգսյանին տեսնեք, չմոտենաք»․ Ռուբեն Մելիքյանը՝ դատարանի որոշման մասին

Հուլիս 19,2024 22:30

«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը` այդ թվում այն սահմանափակումների մասով, որոնց կապն անգամ այս խայտառակ մեղսագրված արարքի հետ ուղղակի անգամ ամենահեռավոր ձևով չկա»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա մանրամասնեց, թե դատարանի որոշմամբ ինչ է արգելվել Ստեփանակերտի քաղաքապետին․ «Արգելվել է երեկոյան ժամը 19։00-ից մինչև առավոտյան ժամը 07․00 լքել բնակության վայրը, որևէ շփում ունենալ գործով անցնող անձանց՝ ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ․ 1700-ից ավելի մարդկանց մասին է խոսքը, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել, որը փաստորեն ցանկացած խանութ ներառում է։ Մարդը չի կարող իր երկու տարեկան երեխայի ձեռքը բռնել, տանել զբոսանքի, մի սրճարանում նստել, պաղպաղակ ուտել, եթե որոշման պատճառաբանական մասում պարզաբանումներ չկներկայացնի դատարանը, թե ինչ օբյեկտների մասին է խոսքը։ Բանկը դրա տակ մտնո՞ւմ է, թե՝ ոչ։

Դատարանի որոշումից հետո, որտեղ ուղիղ գրված էր, որ ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոցը բավարար է քննության խնդիրները լուծելու համար»։

Ռուբեն Մելիքյանն ասաց՝ բողոքարկելու են դատարանի որոշումը ու նշեց․ «Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձևավորվել է մարդկանց խումբ, որոնք պատրաստ են կատարել քաղաքական այս փոքր խմբակի՝ հակաարցախյան, հակահայկական, սեփական ազգի արժանապատվությունը ոտնահարել տվող քաղաքական պատվերները և մի ախ էլ չքաշել՝ մտածելով, որ տուն է, պահում ենք։ Ես այլ բացատրություն սրան չունեմ։ Բայց ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, մարդիկ կան, որ չեն մոռանում դա․ հատուկ մարդուն ցավեցնելու համար։ Ես Դավիթին ասացի՝ համարի, որ լիքը մարդ կա հիմա բանտերում են, ոչ մի գրամ պետք է չմոտենալ այս որոշումը խախտելուն։ Հատուկ է արված, որ մի փոքր բան գտնեն, բերեն կալանքի․ բացառապես սա է նպատակը։ Եթե փողոցում իր թույլատրվող ժամին մարդ քայլի, պետք է ասի, որ հանկարծ մեկը չմոտենա, որ օպերատիվ աշխատողները չֆիքսեն։ Այս լայվը Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատողների համար է նաև։ Այս պայմանը նաև ձեր բոլորից է կախված, որ եթե փողոցում Դավիթ Սարգսյանին տեսնեք, չմոտենաք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031