Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ Երախտագիտության մեդալ:
Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ:
Կարդացեք նաև
«Ինձ և Հայաստանի իշխանության ներկայացուցիչների համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այս կերպ շնորհակալության և երախտիքի խոսք հայտնել ձեզ: Վստահ եմ, որ բոլորիս կողմից ամենաբարձր գնահատանքի է արժանանում այն աշխատանքը, որ դուք կատարել եք և շարունակում եք անել: Մեզ համար, առավել ևս այսօր այն անգնահատելի է հատկապես հայագիտության և հայկական պատմական մշակութային ժառանգության պահպանման հարցում, որովհետև այն ինչ մենք ունենք Արցախում իրոք վտանգված է և շատ կարևոր է մեր պատմական արժեքների թվայնացման, պահպանման աշխատանքները, որը հիմա սկսել ենք և շարունակելու ենք իրականացնել: Ձեր մասնակցությունը այս գործում շատ կարևոր է, քանի որ այն ինչ մենք կարող ենք մեր մասին ասել, գուցե չունի այն գինը, ինչը դուք կարող եք ներկայացնել: Այս առումով մենք շատ երախտապարտ ենք և շնորհակալ ենք նաև, որ դուք եկել եք մասնակցելու հերթական հայագիտական միջոցառմանը, որը վստահ եմ, նաև միջազգային արձագանք կունենա: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթել: Մենք պարտական ենք ձեզ, ձեր կողքին ենք որպես Հայաստանի իշխանություն, որպես Հայաստանի քաղաքացիներ և որպես հայեր»,- ասել է նախագահը:
ՀՀ նախագահի աշխատակազմ