2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան շուրջ 2000 մշակութային կոթողներ և հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ ու սրբավայրեր: Դրանց թվում էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), Մեխակավանի Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցին:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2022 թվականին հրապարակել է վերլուծություն, ըստ որի՝ Արցախում հոգևոր-մշակութային հուշարձանների ընդհանուր թիվը անցնում է 4000-ը, որի 10 տոկոսը՝ նախաքրիստոնեական, մոտ 1․5 տոկոսը` մահմեդական, մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են և թվագրվում են 4-19-րդ դարերով:
2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, իսկ երեք ամիս անց «Կովկասյան ժառանգության պաշտպանության» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության վիճակի մասին վեցերորդ մշտադիտարկման հաշվետվությունը:
Փաստաթղթում հիշատակվում է 44 հոգևոր-մշակութային հուշարձանների մասին, որոնցից 8-ը ավերված են, 12-ը՝ վնասված, 24-ին վտանգ է սպառնում։
Կարդացեք նաև
2024 թ․ հունիսին «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության թվով յոթերորդ մշտադիտարկման հաշվետվությունը։
Ընդամենը 6 ամսվա ընթացքում ավերված մշակութային կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված կոթողները 12-ն են, իսկ վտանգի տակ գտնվող հուշարձանների թիվը հասնում է 31-ի։
Ալյոնա Հայրապետյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: