Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, ովքեր առնվազն 18 տարեկան են և վարժ տիրապետում են անգլերենին։
«Libra Group»-ը կհոգա թռիչքի, վիզայի և այլ ծախսեր. ընկերությունը կուղղորդի նաև կեցության կազմակերպման հետ կապված հարցերում։
Մասնակցության համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել հետևյալ հղմամբ. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․հոկտեմբերի 2-ն է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները սահմանվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թվականին կատարված փոփոխությունների շրջանակում։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ