Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ունենք հաճախորդներ, որոնք Երևանի տարբեր թաղամասերից հասնում են մեզ մոտ՝ շաբաթվա գնումները կատարելու». արցախցի. «Ա1+»

Հուլիս 19,2024 17:37

«Ա1+».  «Արցախում անհոգ էինք, ապահովված անհրաժեշտ ամեն ինչով։ Միակ մտահոգությունը կորսված հայրենիքն էր։ Ամուսինս՝ Արսեն Գարաքյանը, Ստեփանակերտի շուկայում էր աշխատում, ես երեխաների խնամքով զբաղվում։ Իմ պարտականությունները միայն երեխաների առօրյան կազմակերպելն էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Նանար Հովսեփյանը։

Տանջալից երկու օր գաղթի ճանապարհին՝ երեք մանկահասակ երեխաների հետ, երբ ուտելիքի սակավ պաշարներն ամբողջությամբ սպառվել էին՝ դաժան փորձություն էր․․․

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած ամուսինները Երևանի Աջափնյակ թաղամասում են կարողացել բնակարան վարձել, այն էլ բավականին թանկ գներով՝ 350 հազար ամսական վարձով։

«Երեք ամիս շարունակ ամուսինս տնից դուրս էր գալիս աշխատանքի փնտրտուքով ու վերադառնում ձեռնունայն։ Իհարկե գնահատում ենք այն ամենն, ինչ արեցին և անում են մեզ համար մեր հայրենակիցները, սակայն առավել կարևորը կայուն աշխատանք ունենալն էր։ Երկար փնտրտուքից հետո Կոմիտասի պողոտայի վրա տարածք է վարձակալել՝ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվելու համար։ Խանութին մոտ բնակարան ենք գտել՝ համեմատաբար մատչելի գնով և տեղափոխվել։ Սակայն երեխաներին դպրոցից չենք հանել՝ կրկին սթրեսի չենթարկելու համար»։

Խանութ բացելու վրա բավականին մեծ գումարներ են ներդրել՝ ասում է։ Սկզբնական շրջանում մինուսով էին աշխատում։ «Մի քանի ամիս դժվար էր, մինչև մարդիկ իմացան մեր տեղը։ Հիմնական ծանրությունն ամուսնուս վրա էր, քանի որ ես երեխաների խնամքով էի զբաղված՝ Կոմիտասից Աջափնյակ դպրոց էի հասցնում ամեն օր։ Հիմա, որ ամառային արձակուրդներ են՝ սկեսրայրս երեխաների հետ զբաղվում է, ես խանութում ամուսնուս փոխարինում եմ, բավականին ծանր աշխատանք է մեկ հոգու համար։ Աշխատում եմ հնարավորինս օգնել, ձեռք հասցնել՝ ամուսինս առողջական խնդիրներ ունի։ Այս պահին սակայն հրաժարվում է առողջական հարցերով զբաղվելուց՝ ասում է խանութի աշխատանքները հունի մեջ ընկնեն՝ կզբաղվի։ Ընտանիքի համար, սակայն տան գլխավորի առողջական վիճակի կայունությունն է»,- ասում է Նանարը։

Թեև խանութի ապրանքի վաճառքն այնպես չի ընթանում, ինչպես ցանկանում են, սակայն չեն հուսալքվում, աշխատում են դիմակայել մրցակցությանը։

Ուրախությամբ է նշում, որ ունեն հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր թաղամասերից հասնում են իրենց մոտ՝ շաբաթվա գնումները կատարելու։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031