Region monitor. Le Figaro օրաթերթը գրել է. «Հինգշաբթի «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցում արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն ներկայացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը անհետանում է և ոչնչանում։
Նշված զեկույցը հիմնավորում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված «մշակութային ջարդը»։
Հավաքագրված արբանյակային պատկերների միջոցով «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը» (ECLJ) կարողացել է ստեղծել ավերված եկեղեցիների, անհետ կորած հուշարձանների կամ վանդալիզմի ենթարկված գերեզմանոցների ճշգրիտ գույքագրում»։