CyberHub. Համակարգչային սարքերին հեռավար հասանելիություն տրամադրող ծրագրային ապահովման ստեղծող TeamViewer (ԹիմՎյուեր) ընկերությունը տեղեկացրել է, որ հաքերները կոտրել են իրենց աշխատակցի օգտահաշիվը և դրա միջոցով ներթափանցել ընկերության ներքին տեղեկատվական համակարգ, իսկ այնուհետև գողացել են գաղտնագրված գաղտնաբառեր։
Համաձայն ԹիմՎյուերի փոխանցած տեղեկությունների, Կրեմլի կողմից աջակցություն ստացող և Ռուսաստանի ներքին հետախուզության ծառայության հետ ասոցացվող APT29 / Midnight Blizzard մականունները ստացած խմբավորումը չի կարողացել հասանելիություն ստանալ հաճախորդների տվյալներին։
Վերը նկարագրված հարձակման մասին տեղեկատվության ֆոնին ԹիմՎյուերի հայաստանյան օգտատերերին խորհուրդ է տրվում փոխել իրենց գաղտնաբառերը, միացնել երկգործոն նույնականացումը, և առհասարակ՝ խուսափել ԹիմՎյուերը միշտ միացված պահելու պրակտիկայից։
Ալեքս Մարտիրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: