Հուլիսի 16-ին Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների վերաբերյալ ռազմավարական երկխոսությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից երկխոսությունը վարում էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եւ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության բարեփոխումների իրականացման գործում գրանցված առաջընթացին՝ քաղաքացիական գործերի ուղղությամբ գործողությունների թվայնացում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ բողոքարկման մեխանիզմների ներդրում եւ բոլոր գործող դատավորների դատախազների եւ քննիչների բարեվարքության ստուգումներ։
«Անհրաժեշտ են հավելյալ ջանքեր գործերի կուտակումների կրճատման եւ բարեվարքության ստուգումների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ապահովելու համար համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը»,- ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east