Միջազգային օլիմպիական կոմիտեն իր սոցիալական ցանցերում հայտարարել է օլիմպիական հրադադարի մեկնարկի մասին: Հունիսի կեսերին Իտալիայում կայացած «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի եւ պարալիմպիկ խաղերի ընթացքում բոլոր հակամարտությունները դադարեցնելու կոչ է հնչեցվել:
ՄՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Դեննիս Ֆրենսիսը դիմել է զինված հակամարտության մեջ գտնվող բոլոր մասնակիցներին՝ կոչ անելով նշված ժամանակահատվածում դադարեցնել փոխադարձ հրաձգությունը: Հռչակագրի պահանջով՝ հրադադարը պետք է գործի օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ եւ շարունակվի պարալիմպիկ խաղերի ավարտից հետո եւս յոթ օր:
Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը անցկացվելու են հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 11-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ