«Ազատություն». Իրանական կողմի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը, SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Դա ռազմավարական շրջան է, որը մեծ դեր ունի անվտանգության և առևտրի ապահովման համար Իրանի և Հայաստանի միջև։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը», – ընդգծել է նա։
Մեհդի Սոբհանին նաև ասել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: