Երևան քաղաքում՝
Հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.0°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.6°C
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն