Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեպորտաժում «Baku TV»-ն թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու ԳԱԱ-ին՝ ադրբեջանական կեղծարարությունները բացահայտելու համար

Հուլիս 19,2024 15:37

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական «Baku TV» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու Գիտությունների ազգային ակադեմիան՝ ադրբեջանական պատմական կեղծարարությունները բացահայտելու համար։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նշում է, թե «այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, պատկանում են ադրբեջանցիներին, իսկ Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել․․․»։

Իհարկե, կարող ենք անհեթեթություն համարել սա, քանի որ պատմական փաստերը հակառակի մասին են խոսում։ Բայց, երբ ՀՀ ներկայիս իշխանություններն են փորձում վերաշարադրել հայոց պատմությունն ու հարցեր առաջացնել մեր արմատի ու ծագումնաբանության մասին, հասկանում ես, որ այս քարոզչությունը իրապես շատ վտանգավոր է և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Ավելին, Բաքուն այս թեման դարձնում է քաղաքական օրակարգի մաս, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դա թողնում է անպատասխան։

Առհասարակ, ցանկացած վտանգավոր զարգացմանը նախորդում է քարոզչությունը, մարդկանց ուղեղների լվացումը, որից հետո լինում են գործողություններ, ուստի պետք չի թերագնահատել քարոզչության դերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031