«Ազատություն». Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու հեղինակած 11-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքի շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Գարրի Կասպարովի անունը։
Մասնավորապես, «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964–1985 թվականներին» բաժնում, շախմատին վերաբերող հատվածում, թվարկված են Միխայիլ Բոտվիննիկի, Վասիլի Սմիսլովի, Միխայիլ Տալի, Տիգրան Պետրոսյանի, Բորիս Սպասկիի և Անատոլի Կարպովի անունները ու գրքում չի նշվում, որ Կարպովը 1985 թվականին զիջել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Գարրի Կասպարովին։
Կասպարովը, «Դոժդ»-ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է միայն ծիծաղել «Մեդինսկու՝ կուսակցական գծին համապատասխանելու փորձերի վրա»։
2013 թվականի հունիսին Կասպարովը հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում «Պուտինի ռեժիմի» դեմ պայքարը շարունակելու մասին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: