«Ազգային ճակատ». «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Fly Arna» անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49%-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49%-ն էլ պատկանում էր «Air Arabia» ավիաընկերությանը:
Մնացած 2%-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է և աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում: