Արցախում հայոց քրիստոնեական մշակութային ժառանգությունը վտանգված է, Ադրբեջանը ոչնչացնում է այն, ծանուցում է Ավստրիայի կաթոլիկական գործակալությունը՝ kathpress-ը հուլիսի 18-ին՝ հղում անելով Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր հայագետ Յասմին Դում- Թրագութին:
Դում- Թրագութի հիշատակմամբ` «խաղաղ ժամանակ արդեն Ադրբեջանը ոչնչացրել է 28 000 հայկական մշակութային կոթող, իսկ թե հիմա ի՞նչ է կատարվում ԼՂ-ում, հստակ չգիտենք, արտոնություն չկա այնտեղ մուտք գործելու, արբանյակային լուսանկարներն են փոխանցում»: Դում- Թրագութն ընդգծում է, որ Արցախի մշակութային ժառանգությունը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն որպես քրիստոնեական վկայություն, այլեւ՝ համաշխարհային մշակութային արժեք:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում