Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«COP 29 գագաթնաժողովը Ադրբեջանի նման մի երկրում անցկացնելը ինքնին ողբերգական երեւույթ է». Յոնաթան Շպանգենբերգ. «Ազգ»

Հուլիս 19,2024 11:08

Չնայած դեռ բավական ժամանակ կա մինչեւ ՄԱԿ-ի հովանավորությամբ կլիմայի փոփոխութուններին նվիրված COP 29 գագաթնաժողովի անցկացումը Բաքվում՝ այս տարվա նոյեմբերի 11-ից 22-ը, Գերմանիայում գործող մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն արդեն իրենց ձայնն են բարձրացրել՝ պահանջելով կառավարությունից գործնական քայլեր ձեռնարկել: Ինչպես հունիսի 13-ին Frankfurter Rundschau օրաթերթն է հաղորդում՝ հայկական եւ գերմանական ընկերակցություններ, ինչպիսիք են՝ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ZAD), Վտանգված ազգերի ընկերակցությունը (GfbV), Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունն (IGFM) ու Ցեղասպանության ճանաչման ածխատանքային խումբը (AGA) կոալիցիա կազմած՝ Գերմանիայի կառավարությունից եւ COP 29-ի պատվիրակություններից պահանջել են միջամտել եւ Ադրբեջանի կառավարությանը հորդորել անհապաղ ազատ արձակել, նախքան համաժողովի անցկացումը, Բաքվում գտնվող «բոլոր հայ քաղբանտարկյալներին եւ վերջ դնել Ալիեւի ցեղասպանական բռնատիրությանը»: Ըստ թերթի, նախատեսվում է, որ տարբեր երկրներից մոտ 6000 պատվիրակություններ կժամանեն Բաքու նոյեմբերին:

Օրաթերթը նաեւ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված շարունակական սպառնալիքներին: ISHR-ի խոսնակ Վալերիո Կրյուգերը նշել է, որ «Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքը գոյութենական վտանգն է: Ադրբեջանցի դպրոցականներին ուսուցանում են հայազգի բարբարոս թշնամիների, ահաբեկիչների դեմ պայքարել»: Իր հերթին ZAD-ի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը հայտնել է, որ «Կլիմայի փոփոխություններին նվիրված նման կարեւոր համագումարը Ադրբեջանի նման մի երկրում անցկացնելը ինքնին ողբերգական երեւույթ է: Գերմանիան, սակայն, հնարավորություն ունի ազդու միջամտություն գործելու եւ պահանջելու, որ բոլոր հայ քաղբանտարկյալները ազատ արձակվեն նախքան կոնֆերանսը: Գերմանիան ոչ միայն այդ հնարավորությունն ունի, այլեւ պատմական պատասխանատվություն է կրում՝ որպես Հայոց ցեղասպանության մեղսակից երկիր», – ասել է նա:

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ–ՎԱՅՍԲԱԽ

Գերմանիա

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031