«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։