Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայաստանն արագացված տեմպերով դառնում է բառիս բուն իմաստով բնակության համար անպիտան երկիր. «ՉԻ»

Հուլիս 19,2024 09:00

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում վերջին երկու օրերին։ Թվարկենք ամենաընդհանուր գծերով։

Երևանում ամբողջ թաղամասեր կամ հոսանք չունեն, կամ ջուր, կամ գազ։

Քաղաքը թաղված է աղբի մեջ, որովհետև աղբամաններն օրերով չեն դատարկվում։ Տրանսպորտը համարյա չի գործում։ Զբոսայգիներից շատերում ոռոգման ջուրն օրերով միացված է՝ այնպես, որ շրջակայքը ճահիճ է դառնում, ջուրն էլ անիմաստ հոսում-լցվում է փողոցները։

Անձրևաջրերը լցվում են մետրոյի կայարան։

Սևանի ափին հրազենով մարդ են սպանում, ընդ որում՝ մասնակիցներից մեկը Հայաստանում վաղուց հետախուզվում է, այսինքն՝ իրավապահները նրան վաղուց «փնտրում էին», բայց «չէին կարողանում գտնել»։

«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան ժամանողների անձնագրային ստուգման համար արհեստականորեն ահռելի հերթեր են առաջացնում և զուգահեռաբար առաջարկում «արտահերթ ստուգվելու» համար 9 հազար դրամ վճարել։

Ինչ-որ մեկի տխմար որոշման արդյունքում 40 հազար բնակիչ ունեցող Չարենցավան համայնքի անձնագրային սեղանը «կրճատում են», ու մարդիկ ստիպված են լինում ցանկացած տեղեկանքի համար հասնել Հրազդան և ժամերով ու անգամ օրերով հերթ կանգնել։

Մի խոսքով՝ Հայաստանն արագացված տեմպերով դառնում է բառիս բուն իմաստով բնակության համար անպիտան երկիր։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031