Իշխանությունը ցանկանում է փոխել Սահմանադրությունը միայն մեկ պատճառով՝ հանել այնտեղից Անկախության հռչակագրի հղումը (որը Ալիեւի պահանջն է): Մնացածը պարապ խոսակցություններ են: (Ճիշտ նույն ձեւով 2015 թվականին Սահմանադրությունը փոխելու միակ նպատակը խորհրդարանական համակարգին անցնելն էր՝ պարզ է, թե ինչ համար):
Ես զարմանում եմ, երբ այժմ հ/կ-ները լրջորեն քննարկում են սահմանադրական փոփոխությունների առանձին կետեր, երբ այն մարդը, որից այս պետության մեջ կախված է ամեն ինչ (Փաշինյանը) ասում է, որ մտադիր է նոր Սահմանադրություն գրել: Կամ ձեւեր են թափում՝ «համաժողովրդական քննարկման պատրանք ստեղծելով», կամ անկեղծորեն հավատում են, որ, բացի վերոհիշյալ կետից, որեւէ այլ կետ նշանակություն չունի:
Ազգային ժողովը կարող է կոչվել «Հայոց տուն» կամ «Նիկոլի արեոպագոս», դատական համակարգը կարող է լինել եռաստիճան կամ քառաստիճան, «նախագահ» կոչվող խորհրդանշական ֆիգուրը կարող է լինել կամ չլինել, «կայուն մեծամասնությունը» կարող է ձեւավորվել կամ չձեւավորվել: Այդ ամենը բացարձակապես կարեւոր չէ:
Իսկ ի՞նչն է իբր կարեւոր:
Կարդացեք նաև
Տեղական ինքնակառավարո՞ւմը: Մամիկոն Ասլանյանը հաղթել էր Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում: Հենց հաղթեց՝ նրա դեմ քրեական գործ հարուցվեց, եւ նա անազատության մեջ մնաց ավելի քան երկուսուկես տարի: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր դատական համակարգի մասին: Երեւանի ավագանու վերջին ընտրություններում ՔՊ-ն մեծամասնություն չհավաքեց, բայց հետո կաշառեց կամ ճնշեց ընդդիմադիր կուսակցություններից մեկին, որպեսզի Հայկ Մարությանը քաղաքապետ չդառնա:
Հանրաքվե՞: Հիշո՞ւմ եք, 2020 թվականին, պատերազմից մի քանի ամիս առաջ Փաշինյանը հանրաքվե էր ուզում անցկացնել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինել-չլինելու մասին: Քարոզարշավն արդեն սկսվել էր, եւ վարչապետն իր սովորության համաձայն բոցաշունչ ճառեր էր արտասանում «նախկինների» եւ «օտարների կոշիկները լիզելու» մասին: Կարծում եմ՝ այդ պահին Ալիեւը վերջնականապես հասկացավ, որ Հայաստանում իշխանության են անլուրջ մարդիկ, որոնք զբաղված են հիմարություններով:
Հիմա էլ են նման ճառեր արտասանվելու, եւ նիկոլական զանգվածը («ժողովուրդը») «այո» կասի նոր Սահմանադրությանը: Բա հո չի թողնի, որ «նախկինները վերադառնան: «Այո»-ի պատճառն, այդպիսով, կլինի ամենեւին ոչ նոր Սահմանադրություն ունենալու բուռն ցանկությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինձ միշտ ապշեցրել է գիտության, տեխնիկայի ու դիզայնի վերջին ճիչ ավտոմեքենաների ու դրանց ղեկին նստած հաստավիզ վարորդների մակարդակների անհամապատասխանությունը։ Հիմա, երբ տեսնում եմ Նիկոլին եվրոպական առաջնորդների ձեռքը սեղմելիս կամ նրանց հետ զրուցելիս, կամ, ինչու հեռու գնանք՝ երկրի կենսական հարցերը լուծելիս, անկախ ինձանից նույն անհամապատասխանության տպավորությունն եմ ստանում։ Ամուլ, տգետ, թերուս, քինապահ ղեկավարը երկրի ղեկն առել, նրա ընթացքն է որոշում։ Ի՞նչն է հեշտ այդ որակներն ունեցող առաջնորդի համար․ հավաքել իր շուրջն ունակ կառավարիչների, դիվանագետների ու բանակցողների՞, համախմբել հասարակության ներուժն ու չվախենալ անխուսափելի զիջումների՞ց, թե՞ դառնալ թշնամու ձեռքի գործիք և դրա համար շրջապատել իրեն իր պես ոչնչություններով ու պառակտել հասարակությունը։ Կարճ՝ թույլ ղեկավարի համար քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը։ Դրա անհրաժեշտ պայմանը բարոյականության սահմանը հատելն է, ինչը մեր վարչապետն արել է, ես ենթադրում եմ, դեռ մանուկ հասակում։
Դժուար է պատկերացնելը թէ ինչպէս Փաշինյանը ժամանակը պիտի ունենայ՝ այժմու ՀՀ-ն չեղարկելու (այդ կը նշանակէ, Անկախութեան Հռչակագիրը դուրս հանել Սահմանադրութենէն), ու նոր ՀՀ մը հռչակել նոր Սահմանադրութեամբ մը, յաջորդ խորհրդարանային հերթական ընտրութիւններէն առաջ:
Իսկ սոյն ընտրութիւններին, հաւանական է որ իր clone-ները գոնէ չէն տիրանար վարչակարգին տրամադրելի նստարանների 100%ին: Ինչ որ կրնայ դժուարացնէ Փաշինյանի ծրագիրների կիրառման շարունակութիւնը:
Այս հանգրուանին, Փաշինյանէն առաջ, յանցաւորներն են՝ իր ուժայինների հրամանատարութիւնը, եւ բանակի վերին սպայակազմը: Այս առումով, այժմու ՀՀ-ն փաստօրէն չի հասնիր իսկ՝ «բանանա րիփապլիք»ի մը մակարդակին…
Մ. Հայդուկ Շամլեան
Կա երկու հիմնական կենսակերպ, որը նրանց կրողների համար գոյաբանական նշանակություն ունի, մեկը քոչվորներն են, մյուսը նստակյացներն են: Նրանք իրար նկատմամբ անտառի սանիտարի դեր են կատարում՝ քոչվորների առողջ ժողովուրդները վերացնում են նստակյացների հիվանդ վարակիչ ժողովուրդներին՝ փրկելով նստակյացների առողջ ժողովուրդներին վարակից, իսկ նստակյացների առողջ ժողովուրդները թույլ չտալով, որ իրենց վերացնեն քոչվորները, դրանով վերացնում են քոչվորներիի հիվանդ վարակիչ ժողովուրդներին՝ փրկելով քոչվորների առողջ ժողովուրդներին: Եթե մենք առողջ ու ուժեղ դառնանք, մեզ առողջ նստակյաց ժողովուրդները իրենց գլոբալ համակարգի մեջ կընդունեն եւ մենք էվոլյուցիա կապրենք եւ ապագա կունենանք: