«Սպուտնիկ Արմենիա». Մոսկվան ձգտում է գտնել փոխընդունելի լուծումներ (Երևանի և Բաքվի միջև հակամարտության–խմբ.), ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է սկզբունքորեն հարց բարձրացնել՝ արդյոք Հայաստանը հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին»։
Անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ դիվանագետն ասաց, որ Երևանի այդ քայլերը խաթարում են այդ ոլորտում ՌԴ–ի հետ փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները։ «Սա դիվանագիտական ձևակերպում է, բայց կարծում եմ, որ մեզ հասկացան», – ասաց Զախարովան։
Կարդացեք նաև