Սուրբ Աննա եկեղեցու բակում քիչ առաջ Բագրատ սրբազանը հայտնեց, որ կիրակի մեկնելու են Նորատուս և Գավառ, հաջորդիվ կպայմանավորվեն Սևան, Ծովագյուղ գնալու մասին։
Նաև տեղեկացրեց, որ քննարկում են Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպումները դարձնել շաբաթական մեկ անգամ, բայց դրա փոխարեն այս «շնչառությունը տեղափոխել Երևանի բակեր» ու հայտարարեց․ «Կթողնեք, կմտնենք, մի բաժակ ջուր կխմենք, չեք թողնի, չենք մտնի»։
Բագրատ սրբազանն ահազանգեց շարժման աջակիցների նկատմամբ շարունակվող ճնշումների մասին ու ասաց․ «Երկու հոգի մոտեցել, ասում էին՝ քանի որ այս կամ այն ձևով շարժման մասին խոսել, աջակցել են, ներկա եղել, դրա համար իրենց սկզբում կանչել, զգուշացրել են, հիմա արդեն հարկային գործեր են բացում մարդկանց վրա, ամեն օր կանչում են քննչական։ Պետք է անուններով ասենք, բայց մարդկանց չեմ կարողանում համոզել։ Իսկ սրանք օգտվում են առիթից, որ ընդհանրական ասում, անցնում ենք։ Լինեն դասախոսներ, մանկավարժներ, ուսուցիչներ, կլինեն շարքային քաղաքացիներ, պետական ծառայողներին տարբեր նախարարություններում ինչ օրն են գցում։ Մյուս կողմից հանցագործությունների թիվն է աճում, մարդ են սպանում։ Հետևաբար նաև սա է ահազանգող մեզ համար և նաև սա է, որ կոչված ենք փոխելու»։
Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ այս պայքարի բովանդակությունը կա և մնալու է իր հոգևոր, բարոյական ուղղվածության մեջ։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջի